Աննա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ափսո՜ս, Արմեն ջան, որ այս Սեպտեմբերի 1_ն առանց քեզ կսկսենք։ Բացակադ' հարգելի չԷ՜՜՜՜՜՜ Դասարանդ շա՜՜՜տ կկարոտի քեզ ձագուկ ....... Ճակատագրի հեգնանք , Փորձանք , Անզգուշություն.... Թե ինչ ...... Բառեր չկան , անիմաստ են .......Փաստ է ' 4 կիսատ ճակատագիր .... Տոմա ջան սիրտս ցավումա ՜՜՜՜ Լույսի մեջ մնացեք լուսավոր մարդիկ:
 

Հիշեցնենք,որ  օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Մ. Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։
 

647