Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 25-ին` ժամը 00։11-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

 

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

106