Բարձրաշեն գյուղի այգիների մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։20-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարձրաշեն գյուղի այգիների մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և 1․5 հա բուսածածկույթ:
25 Օգոստոս, 2025 10:38
82