Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գիտնականները գրանցել են 2025 թվականի հունիսի 20-ից ի վեր ամենահզոր արեգակնային բռնկումը: Այն հասել է M4.6 մակարդակի և դասակարգվել է որպես չորրորդ կատեգորիա ժամանակակից հնգաստիճան սանդղակով: Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտում:

«Ակտիվության կենտրոնները հաջորդ 24 ժամվա ընթացքում կարող են տեղաշարժվել այնպես, որ մեր մոլորակի վրա ազդեցության հավանականությունը զգալիորեն կաճի», – նշել են լաբորատորիայում։

Գիտնականների կարծիքով, պլազմայի արտանետումներից առաջին  ազդեցությունները կարող են ազդել Երկրի վրա օգոստոսի 25-ի երեկոյան, իսկ հիմնական ազդեցությունը սպասվում է օգոստոսի 26-ի օրվա երկրորդ կեսին։

160