Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս «Դվին Մյուզիք Հոլում» տեղի ունեցավ հերթական շքեղ հարսանիքը ամուսնանում էին բելգիահայ մեծահարուստ Ժոզեֆ Սանոսյանի և լիբանանահայ հայտնի Քեյվանյանների գերդաստանից բարերար Սարգիս Քեյվանյանի ժառանգները՝ Սանոսն ու Ռաքելը։

Թեպետ նորապսակների ընտանիքները կարող էին իրենց կյանքի այս բացառիկ օրը նշել աշխարհի ամենաշքեղ սրահներից մեկում, սակայն նրանք ընտրեցին ամենաթանկ ու սրտամոտ տարբերակը՝ հայրենիքը։

Հարսանեկան խնջույքին ներկա էին ավելի քան 300 հյուրեր, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում նաև օտարերկրացիները՝ ամերիկացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ, բելգիացիներ և այլք։ Նրանցից շատերն առաջին անգամ էին այցելում Հայաստան, իսկ այս առիթը դարձավ լավագույն հնարա
վորությունը մեր հայրենիքի հետ ծանոթանալու, հետագայում կրկին վերադառնալու, այն ավելի լավ ճանաչելու համար։


Սա իսկական հայրենասիրության դրսևորում է, որը չի սահմանափակվում միայն բարեգործությամբ։

Սանոս Սանոսյանի և Ռաքել Քեյվանյանի հարսանիքը իր տեսակով յուրահատուկ վկայություն է, որ բարեգործ ընտանիքները փորձում են իրենց սերունդներին ամուր կապել հայրենիքի հետ։

Araratnews-ը բարի բախտ և երջանկություն է մաղթում նորապսակներին, հավատացած լինելով, որ նաև նրանք են յուրովի կերտելու մեր երկրի ապագան:

257