Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին, Իրանի նախագահն էլ աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին:

Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

Կողմերը պայմանավորվել են հանդիպել Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

162