
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, Հայրապետյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Հայաստանի ու Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության խորացման կարևորությունը։
Իր խոսքում նախարարն առանձնացրել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով օրակարգային հարցերը և կարևորել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը՝ արդյունաբերական, գիտահետազոտական(R&D), կրթական և ներդրումային ուղղություններով։
Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն, իր հերթին, ընդգծել է Քուվեյթի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդիչների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, թվային փոխակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շրջանակում։