Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավային Խան Յունիսում գտնվող «Նասեր» հիվանդանոցին հասցված կրկնակի օդային հարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և բուժաշխատողներ: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է BBC News-ը։

Իսրայելը ավիահարվածները որակել է որպես «ողբերգական միջադեպ», որի համար Իսրայելը «խորապես ափսոսում է», և հայտարարել է, որ զինվրականները «մանրամասն հետաքննություն են անցկացնում»։

Առնվազն մեկ մարդ զոհվել է հիվանդանոցին հասցված առաջին հարվածի ժամանակ, իսկ մյուսները զոհվել են երկրորդ հարվածի ժամանակ, որը տեղի է ունեցել փրկարարների և լրագրողների դեպքի վայր ժամանելուց մի քանի րոպե անց:

Լրագրողներից հինգը աշխատել են միջազգային լրատվամիջոցներում, այդ թվում՝ Associated Press-ում, Reuters-ում, Al Jazeera-ում և Middle East Eye-ում։

 

 

109