Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող հրացան։

Տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

85