Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի թիվ 70/4 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը՝ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Նարեկ Ս.-ն, քաղաքացիները և Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները՝ օգտագործելով քաղաքապետարանի ջրատար ավտոմեքենան, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահոգործելի, ավտոմեքենայի սրահը ամբողջությամբ մոխրի է վերածվել:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակը ավտոմեքենայում բռնկվել է այն ժամանակ, երբ վարորդը այն վարելիս է եղել: Նկատելով կրակն ու ծուխը՝ կայանել է ավտոմեքենան ու քաղաքացիների օգնությամբ պայքարել կրակի տարածման դեմ:

365