
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ թալանել են Անդրանիկի փողոցի 129/2 հասցեում գործող «Կասադել» խանութը:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են նշված խանութի հետնամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը:
Տեղում խանութի պատասխանատուն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:10-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է խանութի պահեստային դուռը և աշխատասենյակից գողացել չհրկիզվող պահարանը:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Շամշյանի տեղեկություններով՝ խանութում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ չհրկիզվող պահարանում եղել է 50 հազար ԱՄՆ դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր: