Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին շրջանում մեզ հաճախ են դիմում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ՝ նշելով, որ պետությունը նախորդ տարի ունեցավ որոշում, այն է՝ ուսման վարձի փոխհատուցման համար կրթարթոշակ տրամադրվեց 1-ին կուրս ընդունվածներին: Այս քաղաքականությունը կշարունակվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Քաղաքականությունը կշարունակվի, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում (մենք խոսում ենք 240 ուսանողի մասին՝ մեր տվյալներով), և նրանք, ովքեր ընդունվել են ՄԿՈՒ համակարգ (վճարովի ընդունվելու մասին է խոսքը), կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կլինեն Կառավարության համապատասխան որոշումներ:  

«Այսինքն՝ նրանք, ովքեր արդեն ընդունվել էին և ստանում էին, այս ծրագրի շահառու էին, իսկ նրանք, ովքեր նոր են ընդունվում, նրանց համար պետությունը նույնպես կկիրառի այս քաղաքականությունը նույն պայմաններով»,- պարզաբանեց նախարարը:

235