Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ամերիկյան հուշագրերը առաջիկայում կհրապարակվեն։

Նա նշել է, որ փաստաթուղթը գաղտնի չէ. «Կարծում եմ՝ քանի որ երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք ու կհրապարակենք նաև այդ փաստաթղթերը»։ 

Մինչ այդ, ըստ Փաշինյանի, փորձագետներն ու պատգամավորները կարող են ծանոթանալ տեքստի բովանդակությանը. «Որի մեջ, ասեմ, որևէ գաղտնիք չկա»։

«Կարծում եմ՝ առաջիկայում մենք կհրապարակենք։ Կոչ եմ անում դավադրությունների տեսությունների բանաձևումն սկսած մեր գործընկերներին՝ արագացնել այդ պրոցեսը, որ իրենց սպասումներն արդարանան այն պահին, երբ հուշագրերը կհրապարակվեն»։

Վարչապետը նաև նշել է, թե այդ փաստաթուղթը հինգ կետանոց է. «Դա մեծ փաստաթուղթ չէ, այնպես չի, որ հատորներով, մեզ անծանոթ լեզուներով... դա 5 կետանոց փաստաթուղթ է, և այդ 5 կետանոց փաստաթղթում գրված է 5 արտահայտություն, որ առանցքային է ձեր բոլոր հարցերին ի պատասխան՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն»։

182