
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ։
Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Մ․-ն եղբոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Մ․-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Գևորգ Մ․-ն, Ալեքսան Մ․-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից Ալեքսան Մ․-ն վերակենդացաման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։