Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ,

 

կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

 

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

 

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլև գիտելիքի և կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը:

 

Այս ճանապարհին կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն գիտակից քաղաքացու, հզոր հասարակության և մրցունակ տնտեսության ձևավորման հարցում:

 

Սիրելի՛ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները:  Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և հաստատված խաղաղության ամրապնդմանը:

 

Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի նոր բացահայտումների, ստեղծագործ նախաձեռնությունների և անսպառ եռանդի շրջան: Թող այն առաջնորդի ձեզ դեպի անձնական մեծ նվաճումներ, իսկ մեր հասարակությանը պարգևի խաղաղություն, կայունություն և վստահություն վաղվա լուսավոր օրվա հանդեպ»:

147