Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 31-ին՝ ժամը 18։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և փրկարարական մեքենայով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

88