Անցած երեք օրում բացահայտվել է 222 հանցագործություն, գրանցվել 47 ավտովթար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետությունում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը բացահայտվել է 222 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 41 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 11-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
- 10 դեպք՝ խարդախության,
- 6 դեպք՝ խուլիգանության,
- 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, փաստաթղթի կեղծիքի,
- 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սպանության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման։
- Բացահայտվել են նաև մարդու առևանգման, կողոպուտի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սպանության փորձի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման, կամ ծառայությունների մատուցման, հետամտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնասպանության հասցնելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ սպանության, խարդախության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 8-ը։
Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 6 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 3 մարդ մահացել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
01 Սեպտեմբեր, 2025 12:06
553
Լուրերը, թե հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը․ ՆԳՆ
26 Նոյեմբեր, 2025 11:52
Մեկ օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող. ՆԳՆ
30 Սեպտեմբեր, 2025 12:33
Համաքաղաքացուն սպանած 42-ամյա կապանցին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին
01 Սեպտեմբեր, 2025 13:42