
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ ուկրաինական ճգնաժամի կամ Ալյասկայի գագաթնաժողովի քննարկման մասին որևէ հիշատակում չկա։
Երեքշաբթի օրը Չինաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել Պուտինի և Սի Ծինփինի մասնակցությամբ ռուս-չինական բանակցություններ։
Ծինփինը նշել է, որ Չինաստանը պատրաստ է բարձր մակարդակով ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը և արագորեն համակարգել դիրքորոշումները երկու երկրների հիմնարար շահերին վերաբերող հարցերի շուրջ։ Իր հերթին, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել ռազմավարական փոխգործակցությունը և ընդլայնել գործարար համագործակցությունը Չինաստանի հետ։