
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պուտինը Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ալյասկայում Թրամփի հետ քննարկել է հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու տարբերակները։
Նա խորհուրդ է տվել Արևելյան Եվրոպայի երկրներին դադարեցնել գազի և նավթի մատակարարումները Ուկրաինա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումները դադարեցնելու համար։
Պուտինի խոսքով՝ հնարավոր է կոնսենսուսի հասնել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու հարցում։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պայմանավորված է Արևմուտքի կողմից հեղաշրջմանը ցուցաբերած աջակցությամբ։ Մոսկվան ստիպված էր պաշտպանել այն մարդկանց, որոնք իրենց ճակատագիրը կապել էին Ռուսաստանի հետ։
«Սա է հակամարտության էությունը, այստեղից է այն ծագել։ Եվ դա ամենևին էլ մեր ագրեսիվ վարքագիծը չէ, այլ մյուս կողմի ագրեսիվ վարքագիծը։ Եվ մենք այլ նպատակներ չունենք, քան պաշտպանել մեր շահերը»։