Հրդեհ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» հարակից տարածքում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 3-ին հրդեհի բռնկման ահազանգ են ստացել: Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից զորամասի կրակային դիրքերի և հարակից անտառային տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, ՆԳՆ փրկարար ծառայության 7 մարտական հաշվարկ, մոտ 40-ից ավելի կամավոր, ներգրավված է եղել 8 միավոր տեխնիկա: Հրդեհը տարածվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության տարածքում, հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են:
04 Սեպտեմբեր, 2025 14:43
1099
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի. ՔԿ
20 Հուլիս, 2026 16:05
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
16 Մարտ, 2026 16:16
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 2025-ին մուտքագրվել է 2575, ելքագրվել՝ 3580 փորձաքննություն
06 Փետրվար, 2026 17:50
Փարաքարում հրդեհ է բռնկվել. պայթյունի մասին տեղեկությունները կեղծ են
10 Նոյեմբեր, 2026 22:35
Հրդեհ է բռնկվել Գետամեջ գյուղում գտնվող գործարաններից մեկում
04 Նոյեմբեր, 2026 22:37
Թբիլիսիում խոշոր հրդեհ է բռնկվել բիզնես կենտրոններից մեկում
04 Նոյեմբեր, 2026 20:36