Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող խստացված լայնածավալ ստուգայցերի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են ապօրինի փայտանյութի, հողի բերրի շերտի տեղափոխման օդի աղտոտման դեպքեր։

         Մասնավորապես՝

  • Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում Հ.Չ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով փորձել է ապօրինի տեղափոխել «Հաճարենի» տեսակի 3,7խմ շինափայտ, որը քողարկված է եղել փայտածուխով։
  • Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Ա.Պ.-ն «Գազել» մակնիշի մեքենայով ապօրինի տեղափոխել է 5,35խմ փայտանյութ (շինափայտ)։
  • Նույն ավտոճանապարհին Գ.Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է 22խմ շինափայտ, որը քողարկված է եղել վառելափայտով։

Ապօրինի փայտանյութ տեղափոխող բոլոր բեռնատարները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր դեպքերով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։

Կոտայքում. Երևան-Սևան մայրուղում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 4 դեպք․

Քաղաքացի Գ.Ա.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի թափքում՝ 8 խմ, Ն.Մ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարում՝ 4 խմ, Հ.Խ.-ի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարում՝ 5խմ, Ն.Մ.-ի վարած «Իվեկո» մակնիշի բեռնատարում՝ 12 խմ։

Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։

Ապօրինի դուրս բերված սևահողը սահմանված կարգի համաձայն հանձնվել է համայնքներին։

Արմավիրի մարզում 9, Արագածոտնում 3 բեռնատարի վարորդ խախտել է մթնոլորտային օդի պահպանության կանոնները։

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000-ական ՀՀ դրամի չափով։Միջոցառումները շարունակվում են։

89