Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանի գործունեություն։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։

Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։

Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- հայտնել է նա։

272