Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարդում եմ առավոտյան մամուլը և հերթական անգամ արձանագրում, որ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցների մեծ մասը կա՛մ պատկերացում չունի, թե մեր երկրում ինչ է կատարվում, կա՛մ կեղծում են իրականությունը խմբային ու անձնական շահերի համար: Կարծում եմ, թերևս, երկու երևույթն էլ առկա է:

Ու մաղձը գլխներումդ ու թուքը շուրթերին դուք օգուտ չեք տալիս պետությանը: Որովհետև ցանկացած երկրի իշխանության համար կարևոր է, որ լինի առողջ քննադատություն՝ հիմնված իրական խնդիրների վրա: Որովհետև եթե քննադատությունը խմբային/շահադիտական հիմքեր ունի, հիմնված կեղծ փաստերի վրա, իշխանությունը չի կարող դրանք շտկել, հետևաբար լրացուցիչ օգուտ բերել պետությանն ու քաղաքացուն: Ու ստացվում է, որ ձեր այդ հրապարակումները արդյունք չեն ունենալու, ու դուք շարունակ հեռանալու եք հանրությունից և քաղաքացուց: Սա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է:

Դուք նվեր եք ձեր ընդդիմախոսների համար:

Հ.Գ. Որոշները կասեն՝ է, թող շարունակեն նույն ոգով, թող շարունակեն խայտառակվել և լուսանցք տեղափոխվել, մեզ դա օգուտ է: Բայց այս ամենը գրում եմ, որովհետև մեզ համար խմբային շահը չէ կարևոր, այլ պետության ու քաղաքացու»:

155