Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ի վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կամրջից (մոտ 4 մետր) ընկել և կողաշրջվել է։

Վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

84