Մարսի խորքում թաքնված են հնագույն տիեզերական հսկայական բեկորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մարսի միջուկը շատ ավելի անկանոն ու քաոսային է, քան գիտնականները պատկերացնում էին նախկինում։ Եթե մինչ այժմ այն համեմատում էին շերտավոր խմորեղենի հետ, ապա հիմա այն ավելի շատ հիշեցնում է «քարքարոտ» շոկոլադ՝ խճճված, անհարթ և լի հնագույն բեկորներով։
Գիտնականները կարծում են, որ այդ բեկորները ձևավորվել են Մարսի ամենավաղ շրջանի ընթացքում, երբ մոլորակը բախվում էր հսկայական, մոլորակաչափ մարմինների հետ։
Երկրի վրա նման բեկորները երկար չէին պահպանվի․ տեկտոնական սալերը մշտապես խառնում են մագմայի շերտերը։ Մարսի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է։ Սեյսմիկ տվյալների միջոցով գիտնականներն այսօր կարողանում են «նայել» 4,5 միլիարդ տարվա խորքերը։
05 Սեպտեմբեր, 2025 21:03
78