Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության կողմից դեռևս շահարկվող, այսպես ասած միջանցքի ու զիջումների թեմային:

«Ես իմացա, որ ընդդիմության որոշ շրջանակներ դեռ կենդանության նշաններ են ցույց տալիս և հերթական ստերն են տարածում՝ իբր ՀՀ-ն միջանցք է տալիս, որ պայմանագիրը ինչ-որ հավելվածներ ունի զիջումների:

Հիշեք կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու 5 սկզբունքի հիման վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն: Սրանցով, այսպես կոչված միջանցքի թեման վերջնականապես թաղված է, գոյություն չունի պարզապես նման թեմա:

Ընդդիմությունն ուզում է, որ Հայաստանը մնա շրջափակված և ուզում է գաղափարապես շրջափակված պահի հայ ժողովրդին և ՀՀ բնակչությանը:

Խաղաղությունն առավել քան իրական է»։

 

220