Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է /Մ-12/-Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը:

10.1կմ երկարությամբ ճանապարհը Ներքին Խնձորեսկը կապում է Գորիսի հետ։

Ներկայում շինհրապարակում կատարվում են մայթերի կառուցման, վաքերի, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կահավորել անվտանգության տարրերով։

99