Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի աշխատանքի հիմնական առաջնահերթությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն են. դրանք երբեք չեն փոխվել։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև։

«Դրանք այսօր էլ նույնն են մնում», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վճռորոշ դեր է խաղացել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «բազմաթիվ գիշերային հեռախոսազրույցների» միջոցով։

Լավրովը նաև նշել է, որ դրանից հետո տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողովների մի ամբողջ շարք, որոնց ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել տնտեսական կապերի, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ 

172