Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։ Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող»։

206