Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հանդես եկավ ելույթով ընդդիմության հասցեին՝ անդրադառնալով նրանց գործունեությանը օգոստոսի 8-ից հետո:

«Հարգելի ընդդիմություն, դուք ինչ եք անում էստեղ, ժողովուրդ ջան։ Դուք օգոստոսի 8-ից հետո առհասարակ ինչ եք անում ստեղ, ստեղ կամեռաներ կան, ստեղ ձեզ նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ»,– ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը, շարունակելով իր խոսքը, անդրադարձավ ընդդիմության՝ անցյալում հնչեցրած հայտարարություններին՝ կապված Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն առաջադրել է բազմաթիվ սցենարներ, որոնք իրականության հետ կապ չունեն։

«Չէ, անկեղծ ուզում եմ իմանալ՝ ինչ երեսով եք ստեղ առհասարակ։ Խոսելուց էլ այնպիսի տպավորություն է, կարծես ես էի վերջին 8 տարին ինչ ասես պատմում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մասին, ու ոչ թե դուք։ Աշխարհիս երեսին ինչքան սուտ, ինչքան հեքիաթ, ինչ ասես, ապոկալիպտիկ սցենարներ։ Ձեր սցենարով Քեմերոնը ֆանտաստիկ կինո կնկարեր։ Հայաստանն էլ կործանված պետք է լիներ»,– ասաց պատգամավորը։

351