Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մինչ նախագահ Թրամփը ճաշելիս է եղել իր կաբինետի անդամների հետ Վաշինգտոնի «Joe's Stone Crab» ռեստորանում, «Code Pink» կազմակերպության հակապատերազմական ակտիվիստները մտել են ռեստորան և սկսել վանկարկել. «Ազատ Վաշինգտոն։ Ազատ Պաղեստին։ Թրամփը մեր ժամանակների Հիտլերն է»։

Ըստ տեղեկությունների՝ նախագահը երեկոն հատկացրել է իր կաբինետի անդամների հետ ճաշելուն՝ փորձելով ցուցադրել իր հակահանցագործության քաղաքականությունը երկրի մայրաքաղաքում։

«Washingtonian» հրատակարության խմբագրի խոսքով՝ ռեստորանը շրջապատված է եղել Գաղտնի ծառայության գործակալներով, որոնք անվտանգության ստուգումներ են անցկացրել և հետ էին ուղարկել հաճախորդներին, որոնք հույս ունեին սեղան ստանալ առանց նախնական ամրագրման, բայց դա չի խանգարել ակտիվիստներին ներս մտնել։

Ակտիվիստներին ռեստորանից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։

210