Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեին (նստավայրը՝ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-բուրունդական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Մտքեր են փոխանակվել կրթության և թվային տեխնոլոգիաների  ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ։

137