Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզպետը մեկնարկում է համայնքային այցելությունները նոր ձևաչափով՝ հանդիպումներ կլինեն մարզի բոլոր բնակավայրերում

Հանդիպումներ Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում

Բնակավայր առ բնակավայր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ նախատեսում է հանդիպել մարզի բոլոր գյուղերի բնակիչներին, տեղում լսել նրանց, խոսել ու քննարկել բարձրացրած հարցերը, նախանշել լուծման տարբերակներ, գնալ դրանց լուծման ճանապարհով։

Համայնքային այցելությունները մեկնարկել են Ախուրյանից, մարզպետը համայնքի ղեկավար Զավեն Մանկույանի, աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերում։ Դավիթ Առուշանյանը հանդիպել է բնակիչներին, լսել նրանց մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։

«Համայնքային այցելություններն այս ձևաչափով ենք սկսել, որպեսզի հնարավորություն ունենանք հենց տեղում ձեզ հետ զրուցելու, ինձ համար կարևոր է անմիջապես ձեզ լսելն ու իմ աչքով խնդիրները տեսնելը։ Այցելություններ համայնքներ բնականաբար շատ կլինեն ու եղել են, որոնց ընթացքում դիտարկել ենք իրականացվող շինարարական աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, սակայն հիմա նպատակ ունեմ մեր քաղաքացիների հետ անմիջական շփումներն առավել ակտիվացնել։ Քաղաքացիների ընդունելությունները իմ աշխատասենյակում անելը կարծում եմ՝ շատ քիչ է, որպեսզի ձեր տրամադրությունն ու մոտեցումները առավել հանգամանորեն հասկանամ, ձեր մոտեցումները լսեմ, հենց այդ պատճառով ենք շրջելու բոլոր բնակավայրերում»,- նշել է Դավիթ Առուշանյանը բնակիչների հետ զրույցի ժամանակ։

Հանդիպումների ժամանակ բնակիչները մարզպետին ներկայացրել են տրանսպորտի, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, կոյուղագծերի նորոգմանն առնչվող խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերի մասին անմիջական քննարկում է տեղի ունեցել մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ։

Բոլոր բնակավայրերում հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը գրվելուց զատ, կմշակվեն ու կդասակարգվեն՝ ըստ լուծման տարբերակների ու անհրաժեշտ քայլերի հերթականության։

Մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները կաշխատեն համատեղ և մշակված փաստաթղթային փաթեթները կքննարկվեն վերլուծություններից հետո, որպեսզի բարձրացված ոչ մի հարց անուշադրության չմատնվի։

Այդ կերպ կվերլուծվի ամեն համայնքի բոլոր բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը։

Այն խնդիրները, որոնք հնարավոր են շուտ լուծել՝ կարվի հնարավորը կարգավորելու համար, իհարկե կլինեն նաև խնդիրներ, որոնց լուծումը կամ ժամանակատար է, երբեմն էլ՝ անհնար տվյալ փուլում, այդ ամենի մասին կտեղեկացվեն բնակիչները։

Այցելության ընթացքում մարզպետը եղել է նաև Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ այժմ տեղակայվել է բնակավայրի դպրոցը, մինչ գյուղի դպրոցում վերանորոգման աշխատանքները կավարտվեն, այնուհետև Դավիթ Առուշանյանն այցելել է նաև Կապսի դպրոց, հանդիպել ուսուցիչների և ծնողների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերը ևս։

Նշենք, որ վերջին տարիներին կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են իրականացվել բոլոր 3 բնակավայրերում։

Մարմաշեն

Սուբվենցիոն ծրագրերով՝ 388 մլն 729 հազար դրամ

Կապիտալ ծրագրերով՝ 712 մլն 158 հազար դրամ

Կապս

Սուբվենցիոն ծրագրերով՝ 9 մլն 496 հազար դրամ

Կապիտալ ծրագրերով՝ 737 մլն 452 հազար դրամ

Վահրամաբերդ

Սուբվենցիոն ծրագրերով՝ 154 մլն 569 հազար դրամ

77