Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` տրամադրելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման աշխատանքների լոգիստիկ պլանավորման և միջոցառումների համակարգման ծառայություններ։

Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում իրականացնելու է փորձառու վերապատրաստող կազմակերպություն, որի շրջանակներում շեշտը դրվելու է արդի, աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումների և նորարարական մեթոդների վրա՝ հմտությունների զարգացման հիման վրա STEM (ԲՏՃՄ) կրթության արդյունավետ իրականացման նպատակով։

Վերապատրաստման շրջանակներում նախատեսվում է սերտ համակարգված աշխատանք ու պլանավորում ծրագրի կոմիտեների և ենթակոմիտեների հետ՝ միջազգային և տեղացի առարկայական փորձագետների ներգրավմամբ։ Լոգիստիկ կազմակերպությունը, որի հետ կկնքվի պայմանագիր, պետք է կազմակերպի ու կառավարի հանդիպումներն ու աշխատաժողովները՝ վերապատրաստման դասընթացների սահուն իրականացումն ապահովելու նպատակով, այդ թվում՝

  1. Ապահովել միջոցառումների սահուն լոգիստիկ կազմակերպումն ու կատարումը
  2. Պատրաստել, ուղարկել ու հաստատել հրավերները
  3. Կազմակերպել հանդիպումների համար անհրաժեշտ գնումների փաթեթները, վայրերի ամրագրումը և ապահովել այլ օժանդակ նյութերն ու գրասենյակային պարագաները
  4. Պատրաստել մասնակիցների ցանկը, մշակել և ուղարկել հրավերները և հիշեցումները՝ նախքան միջոցառումները
  5. Պատրաստել ու փաստաթղթավորել նիստերի արձանագրությունները հայերեն և անգլերեն լեզուներով (արձանագրությունները կարող են թարգմանվել անգլերեն յուրաքանչյուր նիստից հետո)
  6. Լինել հանդիպումների և աշխատաժողովների ընթացքում լոգիստիկայի մասով պատասխանատուն
  7. Պատրաստել և շրջանառել մամուլի հաղորդագրություն (տեքստը գրում է վերապատրաստող կազմակերպությունը)՝ ըստ անհրաժեշտության
  8. Աշխատել սերտ կապ պահպանելով վերապատրաստող կազմակերպության հետ, որի հետ պայմանագիր է կնքվելու դասընթացների փաստացի իրականացման նպատակով։

Ընտրված կազմակերպությունը պետք է ունենա միջոցառումների կազմակերպման 3-5 տարվա հաջողված փորձ։ Կազմակերպությունը պետք է ունենա տեղական կրթության վարչությունների և ՀԿ-ների հետ համագործակցության փորձ։

Կազմակերպությունը պետք է տրամադրի սեփական համակարգիչներ, սարքավորումներ և նյութեր, որոնք անհրաժեշտ են վերը նշված ակնկալվող արդյունքներն ապահովելու համար։ Ծառայությունների մատուցման պայմանագրի տևողություն սահմանվել՝ 2021 թ․ ամառ։ Կարճ ցուցակում ընդգրկված կազմակերպությունները պետք է պատրաստեն տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ՝ ըստ Համաշխարհային բանկի թիմի տրամադրած ձևանմուշների, Համաշխարհային բանկի գնումների կանոններին համապատասխան։

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով` այցելելով https://wbgeconsult2.worldbank.org/wbgec/index.html, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել Business Opportunities հատվածը և ներկայացված հայտարարությունների ցուցակում գտնել Armenia - Logistics of Teacher Training (STEM Education) Component #1271812 հայտարարությունը։ Դիմումների վերջնաժամկետն է 2020 թ․ դեկտեմբերի 29-ը:

61