Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 24/16 հասցեում գտնվող 259,38 քմ ներքին և 264,5 քմ արտաքին մակերեսներով ոչ բնակելի տարածքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,147111 հա մակերեսով հողամասի վարձակալության մրցույթին։

  • Ամսական վարձավճարի նվազագույն չափը` 1,010,000 դրամ
  • Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի
  • Օգտագործման նպատակը՝ սրճարանի շահագործում

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

-   գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,

- նախավճարի մուծումը (1,010,000 դրամ) հաստատող փաստաթղթերի բնօրինակները,

- իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի (պետական ռեգիստրի վկայական, կանոնադրություն) պատճենները, քաղաքացիների համար՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենը կամ նույնականացման քարտի պատճենը,

- հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),

- գործարար ծրագիր՝ գույքի օգտագործման նպատակի, ակնկալվող արդյունքների և նվազագույն ներդրումների չափի վերաբերյալ։

Մրցույթում հաղթող ճանաչված անձը պետք է ի գիտություն ընդունի, որ՝

  • ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բարլավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,
  • բացառվում է ժամանցային և զվարճանքի բնույթի միջոցառումների կազմակերպումները, երաժշտության կիրառումը։ Սրճարանի բացօթյա հատվածի կազմակերպումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այն լուծված է միջավայրին համահունչ,
  • տարածքի արդիականացման կամ օգտագործման նպատակով վարձակալը ճարտարապետական նախագիծը պետք է ներկայացնի ԿԳՄՍՆ,
  • վարձակալը պետք է ապահովի սրճարանի հարակից տարածքների խնամքը, ինչը ներդրումային պարտավորություն չէ։

Մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կոմիտե (Տիգրան Մեծի 4) մինչև 26․09․2025թ․, ժամը 18։00-ն ներառյալ՝ սոսնձված, ստորագրված ծրարով։

Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն՝ https://www.stateproperty.am/storage/functions/functions_6982_5619709505.pdf։

137