Ս.թ. դեկտեմբերի 22-ին, «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցի «Պարիջի» կոնֆերանս սրահում տեղի
ունեցավ «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության
ապահովումը Հայաստանում»  եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը։ Ծրագիրն իրականացվում
է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ նախագահ Սարգիս
Աղայանը, ով ողջունելով ներկաներին կարևորեց համագործակցային հարաբերությունները և կատարվելիք
աշխատանքները քննարկումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա
Մազմանյանը և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ովքեր
նույնպես ողջույնի խոսքով հանդես եկան։ 

 


Ինչպես և ներկայացվեց հանդիպմանը՝ ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված,
Հայաստանի համար էնդեմիկ հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրերում և նպաստել դրանց
պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը:
Ծրագրի թիրախային լանդշաֆտները գտնվում են Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված
համայնքների վարչական սահմաններում:
Ծրագրի կառավարիչ Արեգ Կարապետյանը և ծրագրի բուսաբան Աննա Ասատրյանն ավելի մանրամասն
ներկայացրեցին, արդեն իսկ կատարված ուսումնասիրություններից ավելի ծավալուն տեղեկություն՝ թիրախային վայրի
տանձենիների տեսակները, դրանց վերականգման և պահպանման նախատեսվող միջոցառումների մասին։
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ ԲՈՒՀ-երից, գիտահետազոտական
ինստիտուտներից, բնապահպանական տեղական ու միջազգային կազմակերպություններից։ Հանդիպման ավարտին
տեղի ունեցավ քննարկում, ներկաները հանդես եկան հարց ու պատասխանով, ինչն ավելի արդյունավետ դարձրեց
հանդիպումը։
 

 

 

1083