Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայրաքաղաքում մեկնարկել է առաջնահերթ վերակառուցման ենթակա կոյուղագծերի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագիրը, որն ընդգրկում է 9 վարչական շրջան՝ 22 հասցեով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Նախագծի դերը մեծ է հատկապես մայրաքաղաքի այն բնակելի տարածքների համար, որտեղ ստեղծումից ի վեր չի գործել կոյուղատար համակարգ: Նմանօրինակ 83 հասցեներից՝ 12 հասցեում արդեն իսկ ավարտվել է մեծ ու փոքր ծավալի կոյուղագծերի կառուցումը: Դրանցից մեկն էլ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասն է, որտեղ կառուցվել է 4,5 կմ երկարությամբ կոյուղագիծ:

82