Մինչև գալիք տարվա հունվարի մեկը Արցախի հանրապետության քաղաքացիները կազատվեն մատակարարված խմելու ջրի և աղբահանության դիմաց վճարներից:

Որոշումն այսօր կայացվել է Ստեփանակերտի ավագանու հերթական նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Մեկ տարի ժամկետով գույքահարկ չի մուծվելու 2020թ. պատերազմում զոհվածներին, վիրավորներին և որոշ այլ կատեգորիաների քաղաքացիներին պատկանող մեքենաների համար՝ համապատասխան տեղեկանքի դեպքում:

925