Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին նշելու է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բարեկամության ամուր թելերով։ Մեր քաղաքացիներին միավորում են ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ընդհանուր ներդրումը։ Համագործակցության կուտակված քաղաքական դրական փորձի շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք գտնել տարբեր ոլորտներում ռուս-հայկական կապերն ընդլայնելու նոր ձևեր։ Վստահ եմ, որ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով իրացնել համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր երկրների»,-ասված է Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված ուղերձում։

Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահին և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին հաջողություն է մաղթել օրենսդրական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում։

188