Խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու համար անտառը բարձրացած քաղաքացին մոլորվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20։09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին երեկոյան բարձրացել է Ջիլիզա գյուղի մոտակա անտառը՝ իրեն պատկանող խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու համար և մոլորվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարների և սահմանապահ ծառայողների կողմից հանդամասերից մեկում քաղաքացին անվնաս հայտնաբերվել է։
20 Սեպտեմբեր, 2025 11:02
1386
Ինքս եմ ասել՝ քանդեք, բարեկարգեք․ Ազարյանը հրապարակել է Աջափնյակում վարչապետի հետ զրույցի դրվագ
24 Հոկտեմբեր, 2026 16:32
ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից
15 Օգոստոս, 2026 12:12
Ջրափրկարարները Սևանա լճում 4 քաղաքացու անվնաս դուրս են բերել ափ
29 Հուլիս, 2026 18:58