Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանդիպում նախատեսվում է առաջիկայում, գուցե սեպտեմբերին, գուցե հոկտեմբերին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր հանդիպման մասին: 

«Ինձ համար ընկալելի և ընդունելի չեն այն հարցադրումները և շեշտադրումները, որոնք հենվում են այն կանխավարկածի վրա, թե մենք եկեղեցու հետ կամ եկեղեցու դեմ ինչ-որ բան ենք ուզում անենք։ Ես ասել եմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, իմ ընտանիքի սրբություն է, իմ անձնական սրբություն է և հետևաբար ես իմ սրբության դեմ չեմ կարող կարող որևէ բան անել։ Այն, ինչ մենք անում ենք և պատրաստվում ենք անել, միայն ու միայն հանուն մեր սրբության է, հանուն իմ սրբության է»-նշել է Փաշինյանը։ 

Նա ասել է, որ իր անհանդուրժելի է, որ «անհավատ մեկը, որ ընդհանրապես կապ չունի հոգևոր կյանքի հետ, կարող է լինել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդ»:

 

173