Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում՝ բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պետք է կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։ Այս մասին ոստիկանության Վաղարշապատի բաժանմունքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով նախօրեին Մերձավանում տեղի ունեցած սպանության մասին։
«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»,– նշել է ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետը և ևս մեկ անձ, իսկ մեկ ուրիշը վիրավորվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։