Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝
Սարգիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»,- ասված է հրամանագրում:
25 Դեկտեմբեր, 2020 00:20
1032
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
03 Հոկտեմբեր, 2026 00:06
«Աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկը». ՆԳ նախարարը՝ նոր կենսաչափական անձնագրերի մասին
02 Հոկտեմբեր, 2026 23:24
Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը
02 Հոկտեմբեր, 2026 23:09