Հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 17․09․2025 թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025 թ․)։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:
02 Հոկտեմբեր, 2025 19:29
1210
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ
07 Նոյեմբեր, 2026 13:37
Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ
06 Նոյեմբեր, 2026 18:36
Կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին արվել է հանրային իրազեկում, լուսաբանում․ ՍԱՏՄ
05 Նոյեմբեր, 2026 21:01