Այսօրվանից կգործարկվի հյուրընկալության երկու ծրագրերի դիմումների ընդունումը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, մանրամասնելով, որ Արցախի մեր հյարենակիցների մի հատվածը, որն իր ժամանակավոր բնակությունը հաստատում է ՀՀ տարածքում, մի մասը գտնվում է պետության ենթակայության տակ գտնվող կառույցներում, մի մասը իր բնակությունը հաստատում է նաև մասնավոր ընկերությունների առաջկցությամբ` հյուրանոցներում, սակայն զգալի հատվածը բնակվում է բարեկամների կամ հայրենակիցների տներում, և այս աջակցության ծրագիրը ենթադրում է, որ հյուրընկալողները՝ յուրաքանչյուր չափահաս անձի համար ստանալու են իրենց հյուրընկալության ծախսերի փոխհատուցումը:

 

«Հյուրընկալության համար փոխհատուցման չափը կկազմի յուրաքանչյուր չափահաս անձին 30 հազար դրամ, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ»,- ասաց նախարարը՝ կրկնելով, որ այսօրվանից կսկսվի դիմումների ընդունման գործընթացը էլեկտրոնային տարբերակով: «Իսկ այն բնակիչների համար, որոնք նախկինում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այս ծրագիրը տևելու է վեց ամիս ժամկետով, իսկ այն անձինք, ովքեր վնասված տներում են նախկինում բնակվել,  ծրագիրը կգործի երեք ամսով»:

 

Նախարարը ժամկետները բացատրում է Արցախի կառավարության կողմից ակտիվ իրականացնող քանդված շենքերի և բնակելի տների վերանորոգման աշխատանքներով:

 

 

812