Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Ենոքավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև Նորաշենի դպրոցի և վարչական ղեկավարի գրասենյակի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

511