Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր կայացած ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում շարունակվում է քննարկումը՝ ընդդիմության ներկայացրած նախագծի շուրջ։ Հանձնաժողովի նախագահը հարցեր ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։

«Շուտով մեր երկրում ընտրություններ են։ Ժողովրդավարական երկրում ցանկացած նորմալ քաղաքական ուժ պետք է իր ջանքերը կենտրոնացնի հերթական ընտրություններին պատրաստվելու վրա։ Հիմա այս ամենը ինչին է ուղղված», – նշեց Վարդանյանը։

Պատգամավորը հատուկ ընդգծեց նաև, որ․ «Վարչապետի դեստրուկտիվ վոտում չի կարող լինել։ Կա՛մ դա պետք է լինի կոնստրուկտիվ, կա՛մ ոչինչ։ Ուզում եք վարչապետին անվստահություն հայտնել՝ պետք է ունենաք թեկնածու։ Չկա թեկնածու՝ չկա վոտում։ Հիմա հարց չկա, չէ՞, թեկնածու»։

758