Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Araratnews-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Անի Հակոբկան ասաց, որ տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը: