SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 63-ամյա Վ․Հ․-ի ահազանգի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, կորոնավիրուսից մահացած իր կնոջ՝ Ք․Կ․-ի ոսկե մատանին գողացել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 24-ին, նույն ոստիկանություն է դիմել նաև Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Կ․Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 15-ին նշված բժշկական կենտրոնում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ բուժման մեջ գտնվող իր 52-ամյա եղբայրը մահացել է։ Կ․Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ եղբայրը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ 

Այս դեպքով նույնպես Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

952