Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մերձավանում 1 անձ ձերբակալվել է երեկ տեղի ունեցած գործողությունների արդյունքում: Այս մասին Araratnews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք տներում կատարվել են քննչական գործողություններ: 1 անձ ձերբակալվել է»,- նշեցին ՔԿ-ից։

Նշենք, որ տեղեկություններով խուզարկությունները կապ չունեն Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության հետ։

 

675